Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

8 ամսական երկվորյակի եղբայրը նույնպես մահացավ.Shamshyan.com

Հասարակություն
0d5427647140643ffc10ea3af30281f2

Հիվանդանոցում մահացել է 8 ամսական Տիգրան Հարությունյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել Նորք Մարաշ վարչական շրջանում տեղի ունեցած վրաերթի հետեւանքով: Հիշեցնենք, որ  փետրվարի 19-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում:Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում Volkswagen մակնիշի 34 ՏT 390 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նորք-Մարաշ վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 4 հոգու: Վրաերթի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը մեծահասակ էին, իսկ 2-ը՝ երեխաներ, տեղափոխվել էին հիվանդանոց: Վիրավորներին օգնել էին քաղաքացիներն ու Երևանի ՃՈ աշխատակիցները՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակիցների հետ:Հ արվածի արդյունքում վրաերթի ենթարկվածները շպրտվել և բախվել էին թաղապետարանի հարևանությամբ գտնվող մանկապարտեզի ճաղավանդակներին: Մանրամասներն՝ այստեղ