Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժայռաբեկորների փլուզում Գորիս-Կապան ավտոճանապարհին

Կարևոր լուրեր Հասարակություն
1ee62ecb8934f6a4837c353865b25542

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ի առավոտյան` ժամը 04:00-05:00 սահմաններում, Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի (Մ2) 241-րդ կմ-ում տեղի է ունեցել ժայռաբեկորների փլուզում, որի պատճառով երթևեկությունն այդ հատվածում դարձել է միակողմանի: Գորիսի ճանապարհաշինարարների կողմից տարվում են աշխատանքներ` համապատասխան տեխնիկայի միջոցով ժայռաբեկորները մանրացնելու և ճանապարհահատվածը մաքրելու ուղղությամբ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: