Հայտնի է Եվրատեսիլի երրորդ հայ մասնակիցը (տեսանյութ)
«Genealogy» խմբի 6 մասնակիցներից երրորդը եթովպահայ սիրված երգիչ Վահե Թիլբյանն է, ով ներկայացնում է Աֆրիկա աշխարհամասը. Այս մասին տեղեկացնում է Հանրային հեռուստաընկերությունը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Genealogy» խումբը համախմբելու է 1915 թ-ին աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 արտիստներ են` իրենց 6 ճակատագրերով, բայց 1 պատմությամբ: Խմբի առաջին մասնակիցը ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանն է, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը: Երկրորդ մասնակիցը Թամար Կապրելյանն է, ով ներկայացնելու է Ամերիկա աշխարհամասը։ «Եվրատեսիլ» երգի մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթին կմասնակցի 40 պետություն: