Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կալանավորի ընկերուհու նկատմամբ քրգործ է հարուցվել՝ սուտ մատնության համար

Հասարակություն
a2c854633253ec6e19c9a211d299b519

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում գույքի գաղտնի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող Համլետ Շ.-ի ընկերուհին նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին, հաղորդում է տվել այն մասին, որ իր կամքին հակառակ ոստիկանության բաժին տեղափոխվելով` ժամը 08:00-ից մինչև  19:00-ն ապօրինի պահվել է այնտեղ: Ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում լսել է իր ընկերոջ հասցեին հնչող հայհոյանքներ, և նրա նկատմամբ կիրառվող բռնության ձայներ: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով և փաստական տվյալներով հիմնավորվել է, որ քաղաքացուհու հաղորդման մեջ նշված տեղեկատվությունը ակնհայտ կեղծ է, և վերջինս այդ հանգամանքը գիտակցելով է տվյալ տեղեկատվությունը տրամադրել  նախաքննական մարմնին՝ հատուկ ծառայություն իրականացնող անձանց հանիրավի մեղադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու և ոստիկանության բաժնում իրեն ապօրինի պահելու մեջ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, իսկ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճվել է: Նախաքննությունը շարունակվում է: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն