Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիրանց գյուղի գյուղապետի ավտոմեքենան վթարի է ենթարկվել

Հասարակություն
2a45ffe7fe616f58008b2034128d20d6

Փետրվարի 23-ին, ժամը 19.40-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Իջևան – Նոյեմբերյան հատվածի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 20ՕՏ677 պ/հ (վարորդ` Հ. Ն. Կիրանցի գյուղապետ) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, առկա է գազի արտահոսք. տուժածներ չկան: Հրշեջ – փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված և դադարեցրել գազի արտահոսքը: