Վարդանանց տոնը՝ Նյու Յորքում
Երեկ՝ փետրվարի 23-ին, Նյու Յորքի Սրբոց Նահատակաց ամենօրյա Ազգային վարժարանում մեծ շուքով նշվեց Վարդանանց տոնը։ Դրոշակների մուտքից հետո հնչեցին ՀՀ և ԱՄՆ օրհներգերը ։
Ցերեկույթը բացեց վարժարանի տնօրեն Զարմինե Պողոսյանը, որն իր խոսքում ասաց. «Մենք շատ ավանդույթներ ունենք, որոնք կպահպանենք և արժանավայել ձևով այն կնշենք։Եվ ահա այսօր մենք նշում ենք Վարդան Սպարապետին նվիրված ավանդական տոնը»։
Օրվա հայտագիրը բազմազան էր, որին մասնակցեցին վարժարանի բոլոր աշակերտները՝ սկսած մանկապարտեզի սաներից մինչև ավարտական դասարանի աշակերտները։ Հնչեցին «Քաջ Վարդան Մամիկոնյան», «Վարդանանք», «Քաջն Վարդան», «Վարդանանց տոն» և այլ բանաստեղծություններ։
Անգլերեն լեզվով հնչեց նաև Ձոն՝ Աբրահամ Լինքոլնին։ Կատարվեցին նաև խմբակային երգեր՝ «Նորահրաշ», «Տեառնընդառաջ», «Վարդան մեր քաջ», «Բարեկենդան» և այլն. Խմբավար՝ Անահիտ Պողոսյան, դաշնակահարուհի՝ Նվարդ Զերոնյան ։ «Հայոց պատմության դասը» թատերականացված ձևով ներկայացրեցին բարձր դասարանի աշակերտները ։
Վարժարանի կոլեկտիվին և աշակերտներին տոնի առթիվ շնորհավորեց և շնորհակալական խոսք ասաց Սրբոց Նահատակաց եկեղեցու հովիվ Տ․ Աբրահամ Քհնյ․Մալխասյանը։
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Նյու Յորք
Լուսանկարները ՝ հեղինակի