A
A
Գրքահավաք՝ Ստամբուլի Հրանտ Դինքի անվան հայկական դպրոցի համար
Ստամբուլի Հրանտ Դինքի անվան հայկական դպրոցը, որը համարվում է տեղի միակ հայաստանյան դպրոցը, հայերեն գրքերի կարիք ունի: Դպրոցում դասավանդվում է նույն ծրագրով, ինչ որ Հայաստանում։ «Հայ ռեսուրս» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է գրքահավաք այդ դպրոցին նվիրաբերելու նպատակով: Հայերեն լեզվով բազմաթիվ գրքեր Թուրքիայում մեծացող հայ երեխաների համար մեծագույն նվեր կարող են լինել: Հատկապես խրախուսվում է հայ դասական գրականությունը, ինչպես նաև` հայոց մշակույթին, պատմությանը վերաբերող և հայկական դաստիարակությանը նպաստող գրականությունը: Ֆեյսբուքյան միջոցառումը հետևյալ հղումով՝