Հրշեջ փրկարարներն օրվա մեջ ամենաքիչը մեկ փակ դուռ են բացում
Հրշեջ-փրկարարները բացել են փակ դուռը Փետրվարի 25-ին, ժամը 18.42-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Փետրվարի 25-ին, ժամը 17.46-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գորկի փողոցի թիվ 102 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Փետրվարի 25-ին, ժամը 10.55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մինաս Ավետիսյան փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Փետրվարի 25-ին, ժամը 10.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում՝ հատակին, ընկած է եղել Ս. Ա.-ն (ծնվ. 1929թ.), ում հրշեջ-փրկարարները և շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան օգնություն: