Գյումրու բախումների գործով՝ երկրորդ մեղադրանքը. armtimes.com
Հունվարի 15-ի բախումների գործով որպես վկա ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժին հրավիրված 25-ամյա Անուշավան Հարությունյանը մի քանի ժամ հարցաքննվելուց հետո քիչ առաջ դուրս է եկել ոստիկանությունից եւ հայտարարել, որ իրեն մեղադրանք է առաջադրվել: ՀՀ քննչական կոմիտե այս կապակցությամբ հարցում արեցինք, որին ի պատասխան մեզ հայտնեցին. «Նախաքննության այս փուլում ձեռք բերված ապացույցների համակցությամբ առանձին անձինք ներգրավվում են որպես մեղադրյալ կամ ձեռք բերում կասկածյալի կարգավիճակ: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի գնահատմամբ՝ նախաքննության ընթացքում որպես վկա հարցաքննվել են ըստ էության կասկածյալի կարգավիճակում գտնվող անձինք, եւ գրավոր ցուցում է տրվել վերացնել խախտումները: Քննիչը ձեռնարկում է անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողությունները՝ խախտումները վերացնելու ուղղությամբ: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում