Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մաքրվում են մայրաքաղաքի ջրանցքներն ու գետերի հուները

Հասարակություն
unnamed3

Մարտի 1-ից մեկնարկել են մայրաքաղաքի վարչական շրջաններով անցնող գետերի ու ջրանցքների հուների մաքրման աշխատանքները: Գործընթացի հիմնական նպատակը բարձրադիր գոտիների ձյան հալոցքի, գարնանային տեղումների դեպքում հնարավոր հեղեղումներից խուսափելն, ինչպես նաև ջրային զանգվածի անխոչնդոտ հոսք ապահովելն է: Մաքրման աշխատանքները նաև սանիտարահիգիենիկ նշանակություն ունեն, քանի որ արդյունքում հատկապես ամռան ամիսներին կանվում է հարակից բնակելի թաղամասերում տհաճ հոտի տարածման հավանականությունն ու վարակների տարածումը: Իսկ կուտակված աղբը հենց տեղում հատուկ տեխնիկայով տեղափոխվում է աղբավայրեր: Մաքրման աշխատանքների ավարտին գետերն ու ջրանցքները մաքրաջրվում են ուժեղ ճնշման ջրաշիթերով: Գետերի ու ջրանցքների հուների մաքրման աշխատանքները կտևեն մինչև ապրիլի 15-ը: