Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմանիսի հանքավայրը կշահագործվի բաց եղանակով. Էկոլուր

Հասարակություն
հանք

«Սագամար» ՓԲԸ-ն մտադիր է ՀՀ Լոռու մարզի Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավարը ընդլայնել ևս 70 հեկտարով, և այդ տարածքը շահագործել բաց եղանակով: Այս մասին ԷկոԼուրին տեղեկացրեց Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող Մանյա Մելիքջանյանը: Իր այս մտադրության մասին ընկերությունը իրազեկեց փետրվարի 23-ին Արմանիսում անցկացված քննարկման ժամանակ, որին ներկա էին «Սագամար» ընկերության տնօրինությունը, Ստեփանավանի քաղաքապետարանի, բնապահպանության նախարարության ներկայացուցիչները, Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգողը: Վերջինիս խոսքով` բնակիչներից քննարկմանը գրեթե մարդ չկար: Մանյա Մելիքջանյանը նաև նշեց, որ ընկերությունը չի ներկայացրել որևէ նախագիծ, այլ պարզապես բանավոր նշել է, որ հանքավայրի տարածքը կընդլայնվի 70 հեկտարով, որից 40 հեկտարը դեպի Արմանիս, 30 հեկտարը՝ դեպի Ուրասար: Ինչ վերաբերում է շրջակա միջավայրի վրա ազդեցությանը, ընկերության ներկայացուցիչը նշել է, որ իրենք պարտավորվում են առավելագույնս նվազագույնի հասցնել ազդեցությունը շրջակա միջավայրի վրա` կիրառելով վերջին ժամանակակից սարքավորումները: Ավելին՝ այստեղ