Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը կվերադառնա Հայաստան

Մշակույթ
10991323_799060196826664_7965369942521195637_n-1

Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի մենահամերգը «Երևանյան Հեռանկարներ»  6-րդ միջազգային երաժշտական  փառատոնի շրջանակներում Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը կվերադառնա  Հայաստան՝ ևս մեկ անգամ իր տաղանդով գերելու հայ  երաժշտասերներին: Ապրիլի 2-ին «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային  երաժշտական փառատոնի շրջանակներում Ալ. Սպենդիարյանի  անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  տեղի կունենա անվանի դաշնակահարի մենահամերգը: Ծրագրում կհնչեն Բեթհովենի սոնատ թիվ 21-ը, Պրոկոֆևի սոնատ  թիվ 4-ը,  Շոպենի նոկտյուրները, ինչպես նաև մազուրկաները, Լիստի  Ռակոցի-մարշը:  «Երևանյան հեռանկարներ» փառատոնի տնօրեն   Սոնա  Հովհաննիսյանի խոսքերով,  Եվգենի Կիսինը  մեր երկրի և  փառատոնի լավագույն ընկերն է : «Երբ առաջին անգամ նա եկավ Հաըաստան,  մեկնելու ժամանակ  խոստացավ, որ մի քանի տարի հետո կրկին կվերադառնա այստեղ:  Մենք ամիսներ առաջ բարի լուր ստացանք իրենից, որ ապրիլին նա  Հայաստան կգա նոր ծրագրով»: «Այդ ծրագիրն այս տարի նա նվագում է աշխարհի ամենամեծ  բեմերում:  Փառատոնի այս տարվա բոլոր համերգներն էլ նվիրվելու են   ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Փառատոնը  անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի  բարձր հովանու ներքո ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի   աջակցությամբ Դաշնակահար Եվգենի Կիսինը ծնվել է 1971 թ. Մոսկվայում,  ռուսական հրեաների ընտանիքում։ Վեց տարեկանում ընդունվել է  Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական դպրոցին կից  շնորհալի երեխաների հատուկ քոլեջը՝ աշակերտելով Աննա  Պավլովնա Կանտորին, որը նրա միակ ուսուցիչն է։ Տասը  տարեկան հասակում կատարել է իր դեբյուտը՝ նվագելով Մոցարտի   Դաշնամուրի կոնցերտը, իսկ մեկ տարի անց Մոսվկայում հանդես  եկել մենահամերգով։ Հանդես է եկել մի շարք հեղինակավոր  համերգասրահներում՝ անվանի նվագախմբերի հետ: Կիսինն  արժանացել է բազմաթիվ երաժշտական պարգևների և  պատիվների։