Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը հետևել է աղջիկների թիմային խաղին

Հասարակություն
նախարար1

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այցելել է Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց, որտեղ ընթանում է բասկետբոլի Երևանի առաջնությունը: Առաջնությունը մեկնարկել է մարտի 4-ից, որին մասնակցում են 1999-2000 թվականներին ծնված տղաների 8 և աղջիկների 5 թիմեր: Եզրափակիչ մրցումները կկայանան և առաջնության արդյունքներով լավագույն թիմերը հայտնի կդառնան մարտի 13-ին: Նախարար Ղազարյանը հետևել է պատանի աղջիկների թիմային խաղին, գնահատել նրանց պոտենցիալն ու նշել, որ իր ուշադրության կենտրոնում են գտնվում խաղային մարզաձևերը, և ինքը՝ որպես բասկետբոլիստ, ուրախությամբ է արձանագրում, որ այս մարզաձևը տարեցտարի ավելի մեծ մասսայականություն է վայելում հատկապես պատանիների շրջանում: «Ես շրջայց կատարեցի նաև մարզադպրոցի ողջ տարածքում, ծանոթացա շենքային պայմաններին, հետևեցի այդ պահին ընթացող շախմատի, բասկետբոլի ու մարմնամարզության մարզումներին: Կարևոր է ճիշտ գնահատել մարզադպրոցների պոտենցիալը` մեր մարզիկների պարապմունքներն առավել արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նկատմամբ հետաքրքրությունն ավելացնելու համար»,- նշել է նախարարը: