Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շնորհակալություն ձեր սիրո, ջերմության համար. Հ. Աբրահամյան

Հասարակություն
hovik7

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ Սիրելի կանայք, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ: Գարնանային այս գեղեցիկ տոնն աշխարհը լցնում է բարությամբ, երջանկությամբ և սիրով, քանի որ այն նվիրված է մեր սիրելի մայրերին, կանանց, քույրերին և դուստրերին: Շնորհակալություն ձեր  սիրո, ջերմության, հոգատարության, իմաստնության, մեր աշխարհն ավելի գեղեցիկ, լուսավոր, ներդաշնակ և բարի դարձնելու ձեր ունակության համար: Թանկագին կանայք, Անգնահատելի է ձեր դերակատարությունը հայ ընտանիքի ամրության, մեր  ժողովրդի և նրա ստեղծած արժեքների հարատևության, ազգապահպանության  գործում: Մեծ է ձեր ավանդը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում, անփոխարինելի է ներուժը կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության և այլ ասպարեզներում: Սիրելի կանայք, Եվս մեկ անգամ շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ, մաղթում եմ  ձեզ անսահման սեր, երջանկություն, առողջություն և ընտանեկան ջերմություն: