Հրդեհ «Մասիս տոբակո» ՍՊԸ-ի տարածքում
Մարտի 9-ին, ժամը 18.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի թիվ 37 շենքի 2-րդ մուտքի վերելակը խափանվել է (1-ին հարկ) քաղաքացին մնացել է ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից: *** Մարտի 9-ին, ժամը 12.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 165 շենքի 13-րդ բնակարանի դուռը փակ է, քաղաքացին չի կարողանում ինքնուրույն բացել դուռը, ներսից լսվում են օգնության կանչեր. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում՝ անօգնական վիճակում (ձեռքն արգելափակվել էր մահճակալի վնասված ոտքի տակ) հայտնաբերվել է 1950թ. ծնված Մ. Ս.-ն, ով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել: *** Մարտի 9-ին, ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ Գործարանային փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Մասիս տոբակո» ՍՊԸ-ի տարածքում այրվում են թղթի թափոններ: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԱԿ-ի ԱԻ արձագանքման և ՄՃԿԿ օպերատիվ խմբերը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: