Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թվում է՝ ողջ հանրապետության անապահով ընտանիքները հավաքվել են Գյումրիում (տեսանյութ)

Հասարակություն
vagon1

Գյումրու վագոն-տնակներում և կիսակառույց շինություններում պատսպարված, գործազրկության և ծայրահեղ աղքատության մատնված ընտանիքներ յուրաքանչյուր այցից հետո թվում է, թե վերջ, այլևս հնարավոր չէ հանդիպել նախորդներից առավել ծանր պայմաններում ապրող ընտանիքների և երեխաների, սակայն ավաղ, այդպես չէ։ «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ծրագրի շրջանակում, «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները վառելափայտ բաժանելիս, գրեթե ամեն օր հանդիպում են սոցիալապես առավել խոցելի ընտանիքների: Նշենք, որ Գյումրու վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների թվում քիչ չեն հանրապետության այլ համայնքներից տեղափոխված ու վագոն-տնակներում բնակվող ընտանիքները: Տպավորություն է, թե ողջ հանրապետության սոցիալապես առավել խոցելի խմբերին պատկանող ընտանիքները տեղափոխվել և  բնակվում են Գյումրու տնակային ավաններում: Բարեգործական հերթական ակցիայի մասին առավել մանրամասն՝ ներկայացվող տեսանյութում: «Շիրակ կենտրոն»