Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հնարավոր է խմելու ջուրը թանկանա. Առավոտ

Հասարակություն
voda1

Ինչո՞ւ են ջուրը թանկացնում Aravot.am-ի հարցին ի պատասխան, «Երեւան Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության մասնագետ Կարինե Կարապետյանն ասաց, որ ջրամատակարար ընկերությունը ոչ թե թանկացման հայտով է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, այլ`ճշգրտման: Ըստ նրա, վարձակալության պայմանագրի համաձայն, յուրաքանչյուր տարի, «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն, փետրվարի վերջին օրերին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնում է մատուցվող ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների սակագների ճշգրտված հաշվարկները` հաջորդ պայմանագրային տարվա համար: Մեր հարցին, թե ճշգրտման արդյունքում ջուրը 2 դրամով թանկանալո՞ւ է, ինչպես որ նշված է ջրամատակարար ընկերության հաշվարկներում: Կարինե Կարապետյանն ասաց, որ դեռ պարզ չէ` ճշգրտման արդյունքում կթանկանա, թե կմնա նույնը. «Վերջնական սակագինը կորոշի հանձնաժողովը` հաշվարկների եռամսյա ուսումնասիրությունից հետո»: Մարտի 2-ին «Երեւան Ջուր» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ վերանայելու սակագները: Ընկերության հաշվարկներով առաջարկվում է մոտ 2 դրամով թանկացնել խմելու ջուրը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով