Գետամեջ գյուղի բնակիչը սարից գլորվել է ձորը
Մարտի 10-ին, ժամը 18.44-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում քաղաքացին սարից գլորվել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը (շտապօգնության աշխատակիցները տեղում են): Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները (մոտ 200 մետր) ձորից դուրս են բերել Շ. Ս.-ին (ծնվ. 1957 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Շ. Ս.-ն տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ բժիշկների տուժածի առողջական վիճակը ծանր է: *** Մարտի 10-ին, ժամը 16.53-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Սարգիս Սևանեցի թիվ 22 հասցեում գտնվող վագոն տնակում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.07-ին, մարվել՝ ժամը 17.30-ին: Այրվել է Ս. Խ.-ին պատկանող փայտա վագոն տնակն (խորդանոցը) ամբողջությամբ (18 քմ): *** Մարտի 10-ին, ժամը 16.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռոստովյան փողոցի թիվ 27 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (12 տարեկան երեխա) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. երեխան քնած է եղել: *** Մարտի 10-ին, ժամը 16.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 4/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Մարտի 10-ին, ժամը 15.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մառի փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Մարտի 10-ին, ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ.Ներսիսյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, անգիտակից վիճակում հայտնաբերել Ա. Թ.-ին (ծնվ. 1946 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ա. Թ.-ն տեղափոխվել է«Էրեբունի» ԲԿ: *** Մարտի 10-ին, ժամը 13.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է պատշգամբում և չի կարողանում ինքնուրույն բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն: *** Մարտի 10-ին, ժամը 12.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 9-րդ զանգվածի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի դռան բանալիները ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Մարտի 10-ին, ժամը 10.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 2/3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Մարտի 10-ին, ժամը 08.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 3/9 շենքի բնակարանի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: