Գիտական շաբաթ Նյու Յորքի հայոց վարժարանում
Մարտի 10-ին Նյու Յորքի Սրբոց Նահատակաց Ազգային վարժարանում տեղի ունեցավ 27-րդ տարեկան գիտական շաբաթը։ Այն բացեց վարժարանի տնօրեն Զարմինե Պողոսյանը։ Ներկաները ջերմությամբ ընդունեցին ամերիկահայ անվանի գրող, դրամատուրգ և քիմիկոս դոկտոր Հրանտ Մարգարյանին, որը վարեց ամբողջ գիտական շաբաթ ծրագիրը՝ վարժարանի սաներին ներկայացնելով բազմազան և հետաքրքիր ծրագիր։
Այնուհետև տարբեր դասարանի աշակերտներ ներկայացրեցին իրենց մշակած աշխատանքները։ «Շատ հետաքրքիր և մտածող աշակերտներ են այս երեխաները, որոնք հազիվ 10-12 տարեկան են։ Սակայն իրենց գործերը, պետք է ասեմ, որ իրենց տարիքից ավելի բարձր մտածողություն ունեն։Ասեմ նաև, որ այս վարժարանը կարողացել է աշակերտների մեջ գիտական հետաքրքրություն ստեղծել։ Դա է կարևորը։Ես շատ ուրախ եմ, որ ներկա գտնվեցի այսօր, և ցանկանում եմ, որ այս երեխաները մեր գիտությունը կապեն նաև մեր Հայրենիքի հետ։ Շնորհավորում եմ Սրբոց Նահատակաց Ազգային վարժարանին, իրենցայս հրաշալի նվիրվածության համար», – ասաց դոկտոր ՀրանտՄարգարյանը ։
27-րդ տարեկան գիտական շաբաթը կշարունակվի նաև հինգ օր, որի ընթացքում երեխաները իրենց փորձերն ու մտահղացումները կներկայացնեն ծնողներին, ինչպես նաև ժյուրիի անդամներին, որտեղ ընդգրկված են Նյու Յորքի հայ համայնքի ճանաչված գիտնականներ։
Ժյուրին դիտելով երեխաների աշխատանքները՝ նրանց կներկայացնի տարբեր մրցանակների ։
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Նյու Յորք
Լուսանկարները՝ հեղինակի
