Պուտինը միանգամայն առողջ է, իսկ լուրերը գարնանային սրացումների արդյունք են. Պեսկով
Պտտվող շշուկները, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնազգացողությունը վերջին շրջանում վատացել է, Կրեմլում կապում են գարնան գալու հետ։ «Հենց գարնանային արեգակը փայլում է, հենց գարնան հոտ է բուրում, սրացումներ են սկսվում»,- սարկազմով ասում է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ավելացնելով. «Ինչ- որ մեկին թվում է, թե կառավարությունն է հրաժարական տվել, ինչ-որ մեկն էլ անհանգստանում է, երբ մի քանի օր նախագահին հեռուստատեսությամբ չի տեսնում։ Մենք այս սրացումներին հանգիստ ենք վերաբերվում և համբերատար պատասխանում ենք հարցադրումներին»,-ասել է Պեսկովը՝ շեշտելով, որ Պուտինը միանգամայն առողջ է։ Հիշեցնենք, լուրը տարածել էր «Ռոյթերս» գործակալությունը, երբ հետաձգվեց Աստանայի հանդիպումը՝ ՌԴ, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների մասնակցությամբ։ Մանրամասներն՝ այստեղ