A
A
Գնդեվազ գյուղը ստիպված է կլինի տեղահանվել
ԲԱՑ ՆԱՄԱԿ «ԳԵՈԹԻՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ Ծանոթանալով Ամուլսարի ծրագրին մեզ մոտ շատ մեծ անհանգստություններ առաջացան, որոնք անհրաժեշտ է պարզաբանել և գնահատել մեզ սպասվող ռիսկերը, էկոլոգիական, առողջական և բնապահպանական վտանգները, որի համար էլ բաց նամակով դիմում ենք ԳԵՈԹԻՄ ընկերությանը և անկախ փորձագետներին ռիսկերը գնահատելու և բնակչությանը իրազեկելու համար:
- Դուք նշում եք, որ 2011թ.-ից երեք անգամ փոխվել է կույտային տարրալվացման հարթակի և մնացած ենթակառուցվածքների տարածքը, կուզենք իմանալ ինչպիսի առավելություններ ունի ընտրված տարածքը առաջին երկուսի համեմատ, էկոլոգիական առողջական և բնապահպանական ռիսկերը ավելի փոքր են թե հակառակը, քանի որ այս տարածքը ավելի մոտ է գտնվում համայնքներին, քան առաջինները:
- Դուք ձեր ծրագրում նշում եք, որ ամեն ինչ համապատասխանում է միջազգային նորմատիվներին, խնդրում ենք նշեք թե այդ որ միջազգային նորմատիվներով է նախատեսված ցիանային հարթակը կառուցել համայնքից 500մ. հեռավորության վրա, Գնդեվազի նորատունկ այգիների մեջ, եթե աշխարհում ընդունված է այդպիսի կառույցները 30կմ. բնակավայրերից հեռու պետք է լինեն:
- Դուք նախատեսում եք տարեկան 2000տ. նատրիումի ցիանիդ օգտագործել, 500մգ/լ կոնցենտրացիայով լուծույթ պատրաստելու դեպքում կստացվի 4 միլիոն տոննա լուծույթ, որը պետք է լցնեք 134հա. տարածքով կույտային տարրալվացման հարթակ վրա մեկ տարում և նախատեսում եք կառուցել 2 ավազան, կուտակման ավազան (տարողունակությունը 200 000 մ3), ԿՏՀ հեղեղաջրերի կուտակման ավազան (տարողունակությունը 170 000 մ3):
- Դուք կույտային տարալվացման հարթակի և մնացած օժանդակ կառույցների համար հողատարածքները գնելով այդտեղ գտնվող այգիները և դաշտերը կոչնչացնեք, խնդրում ենք պարզաբանեք թե այդ տարածքից մի քանի տասնյակ մետր հեռավորության գտնվող այգիների և բանջարանոցների բերքը կարելի է օգտագործել կամ վաճառել ձեզ որպես սնունդ:
- Դուք նշում եք , որ կույտային տարրալվացման հարթակում նատրիումի ցիանիդի PH պետք է լինի 11 և ավելի որպիսի թթվայինից վերածվի հիմնայինի և ցիանաջրածնի արտահոսք չլինի, որի շատ քիչ քանակությունը մահացու է :
- 113,9 հա. բացհանքի տարածքում, տարեկան օգտագործելով 12088,2տ. պայթուցիկ նյութ, լիցքավորելով ամեն հորատանցքը 239,6կգ կատարելով 50452 պայթյուն փոշու արտանետումը կազմում է 761,56 տ/տարի և փոշին կտարածվի 100-1000մ, աղմուկի մակարդակ համարյա անլսելի կլինի մոտակա համայնքներում: Այս հաշվարկ կատարողը եթե եղել է Ամուլսարի վրա հնարավոր է քամիները իրեն կգլորեր սարից 100մ. :
- Անօրգանական փոշի 1185,8տ/տարի
- Ազոտի երկօքսիդ 1365,86տ/տարի
- Ածխածնի մոնոքսիդ 1107,75տ/տարի
- Ածխաջրածիններ սահմանային 222,4տ/տարի
- Պինդ մասնիկներ (մուր) 113,92տ/տարի
- Ծծմբի երկօքսիդ 106,35տ/տարի
- Բացհանքից 5կմ և Կեչուտի ջրամբարից 7կմ հեռավորության վրա դուք տեղադրել եք դատարկ ապարների լցակույտը 140հա. տարածքով, որը գտնվում է Կեչուտի ու Սպանդարյան ջրամբարների ջրահավաք ավազանում: Տարեկան այդտեղ տեղափոխելով 46,7 միլիոն տոննա մակաբացման ապարներ ու 4,5 կմ հեռավորությամբ գտնվող 3 ջարդիչներով 10 միլիոն տոննա հանքաքարը ջարդիչ–մանրացնող կայանքում ջարդվելուց ու մանրացվելուց հետո 1200 մմ ժապավենի լայնությամբ, 7.2 կմ ընդհանուր երկարությամբ, 4 հատ ժապավենային փոխակրիչների միջոցով տեղափոխվում է մինչև բեռնաթափման զետեղարան, ճանապարհին ավելացնելով հազարավոր տոննա կաուստիկ սոդա, որտեղից էլ 3 հատ БелАЗ–7513 մակնիշի ավտոինքնաթափերի օգնությամբ տեղափոխվում է մինչև 1.0 կմ հեռավորության վրա գտնվող տարրալուծման հրապարակ: 134հա. տարածքի վրա մանրացված հանքաքար փռելով ստանում եք 8մ բարձրության շերտ: