Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չարենցը կսովորեցնի, թե ինչպես կառուցել պետություն (տեսանյութ)

Հասարակություն
charenc1

Այսօր 20-րդ դարի հայ  հանճարեղ բանաստեղծի, հայ գրականության խոշորագույն դեմքերից մեկի՝ Եղիշե Չարենցի ծննդյան 118- ամյակն է: «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ պետք է հրատարակվի Չարենցյան հստակ ժողովածու՝ հասարակության լայն շերտերի համար: Ըստ գրականագետի՝ հակասություններ կան Չարենցի էրոտիկ բնույթի ստեղծագործությունները հրատարակելու հետ կապված: Արքմենիկ Նիկողոսյանը համոզված է, որ եթե մենք ճիշտ կարդանք Չարենցին, ապա նրա ոչ մի արարք սկանդալային լինել չի կարող: Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանն էլ նկատում է, որ դեռ 30-ական թթ սկզբներից Եղիշե Չարենցը գտնվել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում. «Երբ տարբեր առիթներով հանդիպումներ է ունեցել, դրանք սղագրվել են եւ ներկայացվել բոլոր նրանց, ում հարկն է»: Հովիկ Չարխչյանը չի ցանկանում որեւէ մեկին պարտադրել կարդալ Չարենց, իսկ ահա Արքմենիկ Նիկողոսյանը կցանկանար, որ պատկան մարմինների ներկայացուցիչները կարդային Չարենցի «Գիրք ճանապարհին», որպեսզի իմանան, թե ինչպես պետք է կառուցել պետություն: 1937  թվականի նոյեմբերի 28-ի առավոտյան, բանտի հիվանդանոցում, օրեր շարունակ անգիտակից վիճակից հետո, բոլորից լքված ու անօգնական՝ իր մահկանացուն է կնքում Եղիշե Չարենցը՝ ժամանակի մեծագույն բանաստեղծը։ Նրա 41 տարին դեռ չէր բոլորել: