A
A
Արամ Սարգսյանը պարգևատրվել է ՀՀ ԱՆ «Ներսես Շնորհալի» արծաթե հուշամեդալով
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրամանով՝ երկարամյա ծառայության, ինչպես նաև պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու համար ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Արամ Սերգեյի Սարգսյանը պարգևատրվել է ՀՀ արդարադատության «Ներսես Շնորհալի» արծաթե հուշամեդալով: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն