Գյուղապետի անասունները գողացել են. Առավոտ
Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտ համայնքի ղեկավար Ռաֆիկ Օհանյանն ասաց, որ իր 9 խոշոր եղջերավոր անասունը գողացել են: Գողացված անասուններից 3 կով են, 2-ը՝ հղի երինջ, 2-ը՝ ցուլ, 2-ը` մոզի: Գյուղապետին պատկանող թվով 10 խոշոր եղջերավոր անասուններից նրա անասնագոմ է վերադարձել միայն մեկ մոզի, որը առանձին չպահելու համար մորթել են: Օհանյանն ասաց, որ իր կովերը շատ արժեքավոր էին,դրանցից յուրաքանչյուրը օրական մինչեւ 20 լիտր կաթ էր տալիս: Նա հայտնեց, որ իրենց գյուղն անտառի եզրին է, Աճարկուտում անասունները ոչ թե արոտի են տանում, այլ ազատ են թողնում,որպեսզի դրանք գնան արոտավայր: Ձյուն տեղալուն պես անասուններն անտառից գյուղ են վերադառնում: Աճարկուտում ձյուն է տեղացել մոտ 10 օր առաջ, անասուններն Աճարկուտ, Ռաֆիկ Օհանյանի անասնագոմ չեն վերադարձել: Գյուղապետը հայտնեց,, որ անասնագողերը հավանաբար անասուններին ձորն են իջեցրել, ավտոճանապարհի եզր եւ դրանք ավտոմեքենայով տեղափոխել: Նա անասունների անհետանալու մասին գրավոր հայտարարություն է տվել ոստիկանության Իջեւանի բաժին, սակայն քիչ հույս ունի, որ գողությունը կբացահայտվի: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով