Ավտոմեքենան երթևեկելի հատվածից սահել է տներից մեկի բակն ու բռնկվել
Մարտի 16-ին, ժամը 16.27-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին` Փամբակ գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 7-րդ կմ-ում` Փամբակ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում, բախվել են «Օպել» մակնիշի 66 AM 966 և «ԳԱԶ-2410» մակնիշի 03 OS 639 պետհամարանիշերով ավտոմեքենանները, ինչի հետևանքով «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, սահել տներից մեկի բակ (10 մ) և բռնկվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.44-ին, մարվել` 16.53-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենան: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տուժածները` 1996 թ. ծնված Մ. Ա.-ը և 1993 թ. ծնված Լ. Պ.-ը, հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Օպել» մակնիշի ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: