Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մերկասառույցի պատճառով մեքենաներն արգելափակվել են

Հասարակություն
car

Մարտի 17-ին, ժամը 07.38-ին ահազանգ է ստացվել, որ Հ-26 միջհամայնքային ավտոճանապարհի Կողբ-Նոյեմբերյան հատվածում «Ման» մակնիշի բեռնատարը մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և սահել ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Տավուշի մարզի Կիրանց գյուղի մոտակայքում: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: *** Մարտի 17-ին, ժամը 05.15-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհին` Սարավան գյուղի մոտակայքում, «ԳԱԶել» մակնիշի բեռնատար ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի 07 OL 771 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան խափանվել է. հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայի վարորդին և 2 ուղևորի տեղափոխել են Վայք քաղաք: *** Մարտի 17-ին, ժամը 02.28-ին ահազանգ է ստացվել, որ Շուռնուխ-Կարմրաքար ավտոճանապարհին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն միջպետական Մ-2 ավտոճանապարհի Շուռնուխ-Կարմրաքար ավտոճանապարհին` Դավիթ-Բեկ գյուղի մոտակայքում, արգելափակումից դուրս են բերել «Տոյոտա» մակնիշի 58 OC 005 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Մարտի 17-ին, ժամը 01.32-ին ահազանգ է ստացվել, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Քարվաճառ-Սոթք հատվածում՝ ոլորանների վրա, «Ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ» մակնիշի 34 CD 608 պետհամարանիշով բեռնատարը: *** Մարտի 16-ին, ժամը 21.00-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Սարավան-Սիսիան հատվածում (4-րդ կմ) բեռնատար ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 տրանսպորտային միջոց (22 ուղևոր): *** Մարտի 16-ին, ժամը 19.29-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2101» մակնիշի 34 NT 302 պետհամարանիշով ավտոմեքենան: ՏԿԱԻՆ