Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներդրվել է ուսանողների սոցիալական աջակցության նոր փաթեթ

Հասարակություն
unnamed27

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ընթացիկ տարում իրականացվել են կրթության որակի, արդյունավետության և մատչելիության բարձրացման ծրագրեր: Ներդրվել է ուսանողների սոցիալական աջակցության նոր փաթեթ, հաստատման է ներկայացվել «Ուսման վարձի առավելագույն չափի սահմանումը՝ ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ընդլայնվել է «Փարոս» համակարգում ընդգրկված ընտանիքների, ուսանողների սոցիալական աջակցության ծրագիրը: Արդյունքում 1070 ուսանողի տրամադրվել է 50-100 տոկոսի չափով պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում՝ շուրջ 225 մլն դրամ: 2014 թ. մեկնարկել է ՀՀ բուհերի լավա¬գույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթա¬թոշակ¬ների տրամադրման գործընթացը. հաղթող է ճանաչվել 38 ուսանող: Ներդրվել է նորարարական մրցակցային հիմնադրամների ծրագիրը, որի շրջանակում 10 բուհի տրամադրվել է 3.7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական աջակցություն: Հաստատվել է ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը: ԵՄ-ի ֆինանսավորմամբ մեկնարկել է «Հայաստանի բարձրագույն կրթության հզորացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» Թվինինգ ծրագիրը: «Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը», «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը», «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը» և «Երևանի պետական համալսարանը» վերակազմավորվել են հիմնադրամների: