Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լճակի ցեխակույտում արգելափակված ավտոմեքենան դուրս է բերվել

Հասարակություն
վթար

Մարտի 18-ին, ժամը 14.20-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս-Մարտունի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում ԳԱԶ 2410 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն: Հրշեջ-փրկարարները Նորատուս գյուղին հարակից լճափից դուրս են բերել արգելափակված «ԳԱԶ 2410» մակնիշի առանց պ/հ և «ՎԱԶ 2106» մակնիշի 62 UU 365 պ/հ (վարորդ` Ռ. Ա.) ավտոմեքենաները: