Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեղեր և բժշկական պարագաներ՝ ցեղասպանության ականատեսներին

Հասարակություն
genocide

Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ առողջապահության նախարարության   համակարգող խորհուրդը բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրել Հայոց ցեղասպանությունը վերապրած Երևանի 8 բնակչի: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, համակարգող խորհրդի նախագահ Գագիկ Միրիջանյանի գլխավորած մասնագիտական խումբը համայցերի ընթացքում անհրաժեշտ բժշկական հետազոտություններ է կատարել: Ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտության, էլեկտրասրտագրության, ինչպես նաև արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտության հիման վրա, ըստ բժշկական ցուցումների, նախարարության կողմից ականատես-վերապրածներին տրամադրվել են անհրաժեշտ դեղեր և բժշկական պարագաներ: «Հայաստանի բուժքույրերի միավորում ասոցիացիա» հասարական կազմակերպությունը ևս իր աջակցությունն է ցուցաբերել` տրամադրելով խնամակալներ: Հետազոտությունների արդյունքների հիման վրա ստեղծվել են ականատես-վերապածների բժշկական անձնագրերը: Հավաքագրվել են նաև մարզաբնակների առողջական տվյալները: Բժշկական օգնության կարիք ունեցողները Երևանում կգտնվեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», իսկ մարզերում` մարազային բժշկական կենտրոնների մասնագետների մշտական հսկողության ներքո: Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածների առողջական խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ առողջապահության նախարարության ծրագիրը Հայկական ակնաբուժական նախագծի աջակցությամբ մեկնարկել էր դեռևս 2014թ.: Ակնաբուժական նախագծի աջակցությամբ մարզաբնակ ականատեսների համար կազմակերպվում են մասնագետների պարբերական այցելություններ: Աշխատանքներին աջակցում է նաև «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը: Նշենք, որ ականատես-վերապրածների բարձրացրած հարցերին արագ արձագանքելու և բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում   գործում է 055 05 86 26 հեռախոսահամարը: Առողջապահության նախարարություն