A
A
Նաիրիտցիները կառավարության մոտ են
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին հավաքվել են կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են պատասխան՝ իրենց 18-24 ամիսների չվճարված աշխատավարձի համար։ Հիշեցնենք, որ նրանց օրեր առաջ ընդունել էր էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը եւ տեղեկացրել, որ մինչեւ գույքը չօտարվի, իրենք չեն կարող նաիրիտցիներին աշխատավարձ վճարել։ Այս պահին նրանք վանկարկում են «վարչապետ», իսկ նրանց հսկում են մեծ թվով ոստիկաններ։