A
A
Զինամթերք՝ «Շախմատի տան» այգում
Մարտի 18-ին, ժամը 10.47-ին, մի քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ «Շախմատի տան» հետևի այգում, նստարանի տակ, զենք և զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է կրակող սարք, 5,6 մմ տրամաչափի՝ 1, 5,45 մմ տրամաչափի՝ 150 և ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի՝ 40 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: