Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՊՀ-ում տեղադրված պայթուցիկ սարքի մասին լուրը կեղծ է եղել. լուսանկարներ

Հասարակություն
eph1

Մարտի 19-ին, ժամը 13.00-ին ՏԿԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի նկուղային հարկում տեղադրված է պայթուցիկ սարք: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը` սակրավորներով, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը: Բուհում իրականացվել է տարհանում. տարհանվել է 2200 աշխատակից և ուսանող: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կինոլոգիական ծառայությունը։ Մեր թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ որոնողական աշխատանքներից հետո պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել։ Մայր բուհում այս պահին լարվածություն չկա, դասընթացները շարունակվում են։ A false alarm of a bomb in the Yerevan State University A false alarm of a bomb in the Yerevan State University   A false alarm of a bomb in the Yerevan State University A false alarm of a bomb in the Yerevan State University A false alarm of a bomb in the Yerevan State University