Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գառնիում հատուկ հավաք էր

Հասարակություն
11086643_815762521837230_437266331_n

Վաղ առավոտյան Երեւանից Գառնի ուղեւորվեցին հայ հեթանոսները՝ այնտեղ նշելու եւ փառաբանելու Վահագն Աստծո ծնունդը։ Հայ արիներն այսօր նշում են տարվա առաջին օրը։ Օրվա խորհուրդը օրահավասարն է: Մինչ ամանորյա տոնակատարությունը սկսելը,եղանակը անբարենպաստ էր։ Բայց հեթանոսները վստահ էին՝արարողությունը սկսելուն պես իրենց արեւը կժպտա։ Այդպես էլ եղավ։ Ծեսը սկսվեց գինեձոնով, կրակի վառման ծիսակարգով եւ փառաբանումներով: Սկզբում օրհնվեց գինին. «Առանց գինու կյանքը, մատաղը, կենացը անհամ կլինեն»,–ասում է արորդիների քուրմ Գագիկ Հայրապետյանը։ Արիների ցեղի կենաց խորհուրդը՝ծիրանենին եւս օրհնեցին եւ տնկեցին Գառնիի Մայր տաճարի պարտեզում՝ավելացնելու տաճարի եւ բոլորի կենսատու զորությունը։ Ծառը տնկելու հիմքը դնում է քուրմը,մնացածը` մասնակիցները։ Ամանորի սպասված պահերից է նաեւ տոնածառի զարդարումը,որը տիեզերական զորությունների հետ հարաբերվելու ձեւերից մեկն է։ Յուրաքանչյուրը, երազանք պահելով, ծառին կապում է գունավոր թելեր,հավատացած՝իրենց ցանկությունները իրականություն են դառնալու։ Հայ հեթանոսների հետ մեկտեղ ուրախանում էին նաեւ պարսիկները, որոնք եւս նշում էին իրենց Ամանորը։ Ի դեպ, արարողության ընթացքում, «Հիմնադիր խորհրդարան»–ի անդամներից ոմանք, իրազեկման թռուցիկներ էին բաժանում հավաքվածներին՝կոչ անելով միանալ «100–ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությանը։ 1