A
A
Ստեփանավանում, Լոռիում, Արագածում, Դիլիջանում տեղում է ձյուն
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Ստեփանավանում, Լոռիում, Արագածում, Աշոցքում, Դիլիջանում տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն