Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գինին միայնակ չեն խմում (տեսանյութ)

Հասարակություն
02dbc4ec25549e751ceb9097a43ba825

Վրաստանում գինին սովորական խմիչք չէ, այլեւ, ինչպես իրենք են ասում, սրբություն: Վրաստանում ընդունված չէ գինին խմել միայնակ. Վրաստանի գլխավոր սոմելիեն հպարտորեն պատմում է, որ խաղողի վազերն այստեղ հայտնաբերվել են դեռ մ.թ.ա. 7-8-րդ դարերում: Անգամ քրիստոնեության ընդունումն է անմիջականորեն շաղկապված գինու եւ խաղողի վազի հետ. Վրաստանում գինու 5 հիմնական տեսակ կա, որոնցից գլխավորը` սապերավի կարմիր գինին, ամենից շատն է արտահանվում: Ոսկեգույն գինին պատրաստում են ավանդական հողե կարասներում` քվեբրիներում: Վրաստանում ի թիվ այս ոլորտների, զարգացնում են նաեւ գինու տուրիզմը: Վրաստանի տուրիզմի ազգային վարչության ղեկավարը նկատում է` իրենք մեծ ներդրումներ են անում տուրիզմի զարգացման համար: Անցած տարի ունեցել են 5 մլն-ից ավելի օտարերկրյա այցելու, գերակշիռ մասը ՀՀ-ից: Վրաստանի պետբյուջե միայն զբոսաշրջության ոլորտից տարեկան մտնում է 1,7 մլրդ դոլար, իսկ ՀԲ-ն 65 մլն դոլար է անցյալ տարի տրամադրել Վրաստանին` զբոսաշրջության զարգացման համար: Մանրամասներ՝ տեսանյութում