Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեռախոսազանգերին պատասխանել է անձամբ նախարարը

Հասարակություն
10250161_1602826156625174_8377871566935796066_n

Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին անձամբ ծանոթանալու նպատակով` այսօր առավոտյան «թեժ գիծ» ծառայության հեռախոսազանգերին պատասխանել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Ըստ նախարարության մամլո հաղորդագրության՝   նա լսել է  շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների հարցեր: Բարձրացված որոշ խնդիրների առնչությամբ նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ: Օրական «թեժ գիծ» շուրջօրյա ծառայությունը ստանում է 60-70 հեռախոսազանգ: Արձանագրված բոլոր դիմում-բողոքներն ուսումնասիրվում են և ստանում համապատասխան լուծումներ: