Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամենամեծ թվով ոսկե մեդալակիր շրջանավարտ տալիս է Սյունիքի մարզը

Հասարակություն
ashotyan-sisian

Գորիսում Սյունիքի մարզի դպրոցների տնօրեններին, կրթության ոլորտի ներկայացուցիչներին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը աշխատանքային խորհրդակցության էր հրավիրել՝ ներկայացնելով 2015թ.-ի ընթացքում հանրակրթական, մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում հիմնական անելիքները: Կրթության ոլորտի պատասխանատուն խոսեց 2014թ.-ի խնդիրների եւ ձեռքբերումների մասին: «Սյունիքում բավականին բարձր է կրթության համակարգի դրվածքը եւ կրթության որակը հատկապես հանրակրթության ոլորտում: Մարզի մանկավարժական համակազմը՝ ուսուցիչները, կրթության ոլորտի պատասխանատուները իրենց գործին են եւ տալիս են այն, ինչին կոչված են՝ գիտելիք, արժեք, դաստիարակություն,- ասաց Ա. Աշոտյանը:- Մարզերի դպրոցների երեխաները իրենց իմացությամբ չեն զիջում մայրաքաղաքի դպրոցականներին»: anmoruk2 anmoruk anmoruk1 Ըստ նրա՝ Հայաստանում ամենամեծ թվով ոսկե մեդալակիր շրջանավարտները տալիս է հենց Սյունիքի մարզը: Այդ առումով անցած տարվա տվյալներով՝ աչքի են ընկել Գորիսի N 4 ավագ եւ Սիսիանի ավագ դպրոցները: Սյունեցի դպրոցականները ակտիվ ներգրավված են նաեւ օլիմպիական շարժմանը: Մարզային փուլում հաջողություններ արձանագրած աշակերտներին նախարարը պատվոգրեր, Սյունիքի մարզպետը դրամական պարգեւներ հանձնեց: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի ուղեկցությամբ Արմեն Աշոտյանը այցելեց Սիսիանի N5 հիմնական դպրոց եւ մասնակցեց կրթօջախի բակում կանգնեցված հուշարձանախմբի բացմանը: Այստեղ կանգնեցված են Կոմիտասի, Բակունցի, Թումանյանի, առաջիկայում նաեւ՝ Գրիգոր Զոհրապի կիսանդրիները: Հին կարպետին նստած Գրիգորը §Էստի համեցեք¦ էր կանչում հյուրերին, երեխաները ասմունքում էին եւ միաձայն ասում §հիշում եւ պահանջում ենք¦: Աշակերտների ձեռքերով պատրաստված անմոռուկ բաժին հասավ նախարարին եւ հյուրերին: 390 աշակերտ ունեցող դպրոցի հիմնական մասնաշենքը նորոգվել է անցած տարի: Երկրորդ փուլով կբարեկարգվի բակը, հարակից շինությունների տանիքները: Այդ նպատակով պետբյուջեից կհատկացվի 30 մլն դրամ: Նախարարը ծանոթացավ դպրոցի պայմաններին եւ խոստացավ 5 նոր համակարգիչ նվիրել կրթօջախին:  Արմեն Հովակիմյան, Սիսիան