Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տան պատը առանձնացել է մյուս պատերից և թեքվել ավտոճանապարհի վրա

Հասարակություն
plvac-tun

Մարտի 25-ին  տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Սաֆարյան փողոցի թիվ 70 տան արտաքին պատի վրա կան ճաքեր, առկա է փլուզման վտանգ: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ Ռ. Ա.-ին պատկանող թիվ 70 ոչ բնակելի տան արտաքին պատն (5x9մ) առանձնացել է մյուս պատերից (մինչև 20 սմ) և թեքվել գյուղամիջյան ավտոճանապարհի վրա: Դեպքի վայրում ներկա են գտնվել քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը և քաղաքաշինության բաժնի պետը: Կապ է հաստատվել տանտեր Ռ.Ա.-ի հետ, ով հավաստիացրել է, որ շինության պատի ամրացման աշխատանքները կիրականացնի հաջորդ շաբաթվա մեջ: