Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապրիլին գնացքի գները կզեղչվեն

Հասարակություն
3451e39eab6a704f1cd9d10e0b1d71e4

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտարարում է, որ ապրիլի ընթացքում ներհանրապետական էլեկրտագնացքներում ուղևորներին տրամադրվելու են զեղչեր: Օրինակ՝ անվճար կլինեն դեպի Երևան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումները Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցող աշակերտների և ուսանողների խմբերի համար: ՀԿԵ ծառայություններից անվճար օգտվելու համար դպրոցների տնօրեններին կամ քաղաքապետներին, գյուղապետներին անհրաժեշտ է համապատասխան հայտով դիմել ՀԿԵ Ուղևորափոխադրումների տնօրինություն՝ [email protected] էլեկտրոնային հասցեով: Իսկ ապրիլի 23 – 24 – ին դեպի Երևան և հակառակ ուղղությամբ գործող էլեկտրագնացքներում կկիրառվի 50% զեղչ՝ սգո միջոցառումներին մասնակիցների համար: ՀԿԵ