Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

А320 ինքնաթիռի կործանումը կանխամտածված էր. Լյուֆթանզա (տեսանյութ)

Հասարակություն
150326144242_carsten_spohr_624x351_afp

Լյուֆթանզա ավիաընկերությունը պնդում է , որ Ֆրանսիայում տեղի ունեցած А320  ինքնաթիռի կործանումը կանխամտածված էր, լրագրողներին ասուլիսի ժամանակ հայտարարեց Լյուֆթանզայի ղեկավար Կարստեն Շպորը: Մարսելի դատախազ Բրիս Ռոբենի խոսքերով թռիչքի առաջին 20 րոպեների ընթացքում  երկու օդաչուները բնական խոսակցություն են վարել, երբ օդանավի առաջին օդաչուն  դուրս է եկել խցիկից , երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը  դուռը ներսից փակել է և ինքնակամ սկսել  օդանավի վայրէքը, որն էլ իր հերթին հանգեցրել է կործանման, հայտնում է BBC-ն: Պատճառները, որոնք դրդել են վերջինիս նման քայլի դեռևս անհայտ են, ասել է դատախազ Բրիս Ռոբերը: