Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նաիրիտ»-ի հարցը դեռ օդում կախված է. վարչապետը պարզաբանում է պահանջել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
goverment

Այսօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին ու Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին խնդրեց մեկնաբանություններ տալ, թե ինչ վիճակում է  «Նաիրիտ»-ի գործը եւ ինչ կարող են անել։ Նա նշեց, որ նաիրիտցիները ցանկանում են հանդիպել, եւ պետք է հասկանա, թե ինչ պատասխանի նրանց՝ պարտքերի հետ կապված։ Էներգետիկայի նախարարը տեղեկացրել է, որ նաիրիտցիների պարտքը կփակվի այն դեպքում, երբ գույքը վաճառվի։ Կենտրոնական բանկի նախագահն էլ տեղեկացրեց, որ իրենք ռուս գործընկերներին են դիմել, սակայն հարցը դեռ վերջնական լուծում չի ստացել։