Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրբ Հարություն. միջոցառումների ցանկ

Հասարակություն
zatik

Այս կիրակի Հայ Եկեղեցին նշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնը: Նախորդ երեկոյան՝ ապրիլի 4-ին, բոլոր եկեղեցիներում կատարվելու է նախատոնակ, մատուցվելու է Ճրագալույցի ս. պատարագ: Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում Ճրագալույցի ս. պատարագը կսկսվի 18.00: ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում ս. պատարագը կմատուցվի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի հանդիսապետությամբ: Հավարտ ս. պատարագի՝ ժամը 19.30, թեմի երիտասարդները կիրականացնեն կանթեղներով երթ «Հարության Ավետիս» խորագրով: Ապրիլի 5-ին բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական ս. պատարագ: Հավարտ ս. պատարագի Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ թեմի մի շարք եկեղեցիներում կիրականացվեն միջոցառումներ: ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու բակում հավարտ ս. պատարագի՝ ժամը 13.00, ելույթ կունենա «Վարք հայոց» ազգագրական երգի պարի խումբը: Երևանի ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Վահան քահանա Առաքելյանը եկեղեցու երիտասարդաց միության և Թելմանի անվան հիմնական դպրոցի 8-րդ դասարանի տղաների հետ ժամը 15.00-ին կայցելի Զինվորական հոսպիտալ՝ շնորհավորելու զինվորների և բուժանձնականզմի Սուրբ Հարության տոնը: Հյուրերը ներկաներին կբաժանեն զատկական օրհնած հավկիթներ: Զինվորների առողջության համար Տեր հայրը կընթեցի բժշկության Ավետարան: Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու բակում   ժամը 14.00-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի աջակցությամբ տեղի կունենա տոնախմբություն համայնքի երգի-պարի խմբերի մասնակցությամբ: Նոր Նորքի ս.Սարգիս եկեղեց բակում հավարտ ս. պատարագի տեղի կունենա համերգ համայնքի երգի-պարի խմբերի մասնակցությամբ: Մարաշի ս. Աստվածածին եկեղեց բակում Նորք-Մարաշ վարչական շրջանի աջակցությամբ տեղի կունենա համերգ՝ համայնքի երգի-պարի խմբերի մասնակցությամբ: Ավանի ս.Աստվածածին եկեղեցու բակում Ավան վարչական շրջանի աջակցությամբ եկեղեցու այցելուների համար զատկական հյուրասիրություն կիրականացվի, բակում համայնքի երգի-պարի խմբերի մասնակցությամբ տեղի կունանա համերգ: Նորագավիթի ս.Գևորգ եկեղեց բակում Շենգավիթ վարչական շրջանի աջակցությամբ զատկական հյուրասիրություն կիրականացվի հյուրասիրություն: Բակում համայնքի մշակույթի տան երգի-պարի խմբերի մասնակցությամբ համերգ տեղի կունենա: Հանդես կգան նաև եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները: Վեդու ս. Աստվածածին եկեղեցում միջոցառում կիրականացվի Վեդու մշակույթի տան երգի պարի խմբերի մասնակցությամբ, օրհնած հավկիթներ կբաժանվի հավատացյալներին: Դվինի ս.Հարություն եկեղեցում նախատեսվում է մատաղի հյուրասիրություն և օրհնած հավկիթներ կբաժանվի հավատացյալներին:   Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին