Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացին հայտնվել է Հրազդանի կիրճի ջրանցքում

Կարևոր լուրեր Հասարակություն
hrazdan

Այսօր, ժամը 11.35-ի սահմանում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Սբ. Սարգիս եկեղեցու մոտակայքում՝ Հրազդանի կիրճի ջրանցքում, մարդ է հայտնվել։ Այս մասին մեզ հաղորդեցին ՏԿԱԻՆ հերթապահ բաժնից։ Րոպեներ անց այնտեղ է մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարար ջոկատը։ Քաղաքացուն հաջողվել է անվնաս դուրս բերել գետի միջնամասից։