Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հողի սեփականատերը կրկին զոդել է շենքի մուտքի դուռը

Հասարակություն
ekmalyan1

Եկմալյան 2/5 շենքի բնակարանատերերը կրկին զրկվել են իրենց բնակարաններ մուտք գործելու իրավունքից։ Այս մասին «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում նշեցին նրանք։ Ինչպես երեկ արդեն հայտնել էինք, նրանք հատուկ տեխնիկայի միջոցով բացել էին մուտքի դուռը, որը փակել էր այդ տարածքի հողի սեփականատեր Անդրանիկ Խալոյանը։ Երեկ երեկոյան նա խոստացել էր այլեւս չխոչընդոտել մարդկանց մուտ ու ելքը իրենց բնակարաններ, մինչեւ որ խնդրի վերջնական լուծումը։ Սակայն այսօր վաղ առավոտյան նա կրկին զոդել է դուռը։ Հիշեցնենք, որ Եկմալյան 2/5 շենքի բնակարանատերերը հայտնվել են անելանելի վիճակում շենքի կառուցապատող Գագիկ Պապոյանի ձերբակալությունից հետո։ Նրանք բոլոր պայմանագրերը կնքել է Պապոյանի հետ։ Իսկ Անդրանիկ Խալոյանը դրանք չի ընդունում՝ հորդորում է մեկ- մեկուկես ամիս սպասել։ Բնակիչներն էլ արդեն չեն հավատում նրա խոսքերին, քանի որ իրենց բնակարանամուտը պետք է դեռ 2008 թվականին տոնեին։