Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անասնագոմի տանիքն ընկել է ոչխարների վրա

Հասարակություն
vochxar

Ապրիլի 5-ին, ժամը 09.54-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 06.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի Շվոյան փողոցում գտնվող Գ. Խ.-ին պատկանող անասնագոմի տանիքն քամուց վնասվել, ընկել է ներսում գտնվող ոչխարների վրա. կենդանիներին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ-ի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Զոհրաբի փողոցում փլուզվել է Կ. Խ.-ին պատկանող անասնագոմի տանիքը (մոտ 90 քմ). ներսում են գտնվել 215 գլուխ մանր եղջերավոր անասուն, որոնցից սատկել են թվով 78 ոչխար և 40 գառ: Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԱԿ-ում քաղաքաշինության և բնապահպանության նախարարությունների պատասխանատուները: