Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ՀՀ-ից 5.000 մարդ դիմել է ԵՄ` քաղաքական ապաստան ստանալու համար (տեսանյութ)

Գյումրիում դանակահարված Հրաչյա Միրզոյանը չի կարող քաղաքական ապաստան խնդրել եվրոպական որեւէ երկրում։ «Դրա համար իրավապահ մարմիններ կան, համապատասխան պատիժ կստանան, հիմի ես էլ դուրս գամ, կարող ա վրաերթի ենթարկվեմ, գնամ, դիմեմ եվրոպական մարմինների՞ն,- ասում է ՀՀ ԱԻ եւ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը։ Փաստն այն է, որ ՄԱԿ-ի վերջին զեկույցի տվյալներով՝ Հայաստանից ավելի քան հինգ հազար հոգի դիմել է եվրոպական միգրացիոն ծառայություններին քաղաքական ապաստան ստանալու համար. «Շատ մեր համաքաղաքացիներ ուղղակի եվրոպական տարբեր երկրներում կեցության կարգավիճակ ստանալու էդ ձեւն են ընտրում»։