Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային օրակարգը
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 27-ին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։
Գերատեսչության հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարը պետք է ունենա անհրաժեշտ տեսլականն ու փորձը՝ կազմակերպության՝ որպես բազմակողմ համագործակցության կենտրոնի դերը վերականգնելու և անհրաժեշտ բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու համար։
ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի լիազորությունների ժամկետն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։
Էրդողանը Մակրոնին հրավիրել է նաև մասնակցելու ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխության հարցերով COP31 համաժողովի շրջանակում Թուրքիայում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին։
Իր հերթին՝ Մակրոնը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի՝ հոկտեմբերի 29-ին նշվող Հանրապետության օրվա առթիվ։