Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե ինձ պատկերացնեի Ազգային ժողովում, արդեն այնտեղ կլինեի». Ալլա Լևոնյան (տեսանյութ)

Հասարակություն
dae0d3c19ecbb7cb1660282a37874db5

«Ընտանիքն ամուր պահելու, սիրելու գործոնը շատ կարևոր է, և կարծում եմ, որ ճիշտ է՝ ընտանիքը որպես սրբություն ընկալելը։ Սրբության մեջ պարտականություն կա, և դրանով կարող ես գնալ զիջումների»,-  այսօր նշել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանն այլ կարծիքի է. «Ոչ թե որպես սրբություն պետք է ընկալել ընտանիքը, այլ սիրելի։ Սիրով կարող ես զիջումների գնալ»։ Նա հակասություն է տեսնում այն առումով, որ կանայք հիմա ավելի ակտիվ ու պատասխանատու են դարձել, բայց ղեկավարող օղակներում դեռ տղամարդիկ են գերակշռում, և Հայաստանը դեռ մնում է տղամարդու երկիր: Խոսելով կանանց նկատմամբ բռնության կիրառումից, երգչուհին նշել է, որ զարգացումն ընտանիքներում շատ կարևոր է։ «Եթե որևէ ընտանիքում կինը ռեժիմով ծեծվում է, այդ ընտանիքը պետք է փոփոխվի»,-ասել է տիկին Պիպոյանը։ Նա չի հավանում նաև տղամարդը գլուխն է, իսկ կինը՝ վիզը արտահայտությունը։ Ասում է՝ իր ընտանիքում բոլոր հարցերը լուծվում են միասնական ձևով: «Հայ կինը եվրոպացուց տարբերվում է. կարող է իր ուսերին շատ բեռ վերցնել, միայն որպեսզի իր ընտանիքը չխարխլվի»,-կարծում է երգչուհի Ալլա Լևոնյանը: Ասում է՝ շատ բաների միջով է մեր ազգն անցել, կովկասցի ժողովուրդ ենք և պետք չէ, որ մեր ավանդույթներին դեմ գնանք։ Ամեն չնչին պատճառով ամուսնալուծվելուն նա կտրականապես դեմ է։ «Իմ մայրն ինձ այդպես չի դաստիարակել, որ մի փոքր բանից պետք է բաժանվել։ Ես ու ամուսինս իրար հետ խոսելով, զրուցելով ենք իրար հասկանում: Տղամարդկանց վերաբերմունքը գալիս է առաջին հերթին դաստիարակությունից, ոչ թե կրթությունից»,-շեշտել է երգչուհին։ Հարցին, թե իրեն պատկերացնո՞ւմ է քաղաքականության մեջ, Ալլան պատասխանել է. «Այնքան քաղաքականությունից չեմ հասկանում, որ լինեմ Ազգային ժողովում: Եթե ինձ պատկերացնեի այնտեղ, արդեն կլինեի: Կարելի է փոքրիկ մշակութային հաստատություն կամ բիզնես ղեկավարել, դրանում ինձ պատկերացնում են»։