Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանյան ֆոլկլորի սիրված երգեր և սերենադներ՝ մետրոպոլիտենում

Հասարակություն
unnamed71

Մայրության և գեղեցկության օրը Երևանի մետրոպոլիտենում ևս շնորհավորանքների ու անակնկալների պակաս չկար: Երևանի քաղաքապետի անունից այստեղ կին ուղևորների ապրիլի 7-ը շնորհավորել են մեկ ուղերթ տևողությամբ կենդանի կատարմամբ համերգով, շնորհավորական բացիկներով ու ծաղիկներով։ Երկնագույն ու նարնջագույն արագասլացներում հնչել են երևանյան ֆոլկլորի սիրված երգեր և սերենադներ: