Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆլեշ-մոբ՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին (տեսանյութ)

Հասարակություն
1428421056_flash-mob

Մայրության և գեղեցկության տոնի առիթով "Ես սիրում եմ քեզ, մայրիկ" խորագրով ֆլեշ-մոբ են իրականացրել հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները: Վարդանանց հրապարակում երեխաներն անձամբ են նախապես գրված տառերի մեջ շարվելով, կազմել նվիրական այդ նախադասությունը: Միջոցառմանը մասնակցել են նաև քաղաքապետարանի ենթակայության տակ գործող երգի, պարի խմբերը: Ֆլեշ-մոբի հիմնական նպատակն, ըստ կազմակերպիչների, սահմանափակ կարողություններով երեխաներին հասարակությանն ինտեգրելն է: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում